Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, ոչ թե Ռուսաստանը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանք մեծ խոստումներ են տվել, բայց այլ բան չեն արել, բացի սադրանքներից, որոնք հանգեցրել են իրավիճակի պայթեցմանը: Իրավիճակը կարող էր և պետք է լուծվեր իրավական և քաղաքական ճանապարհով՝ հաշվի առնելով իրավիճակի բոլոր պատմական առանձնահատկությունները», - ասել է Զախարովան, ընդգծելով, որ պաշտոնական Երևանին հերթական ծուղակը գցեցին, ինչից հետո էլ դարձան լուռ վկաներն այն բանի, թե ինչպես է զարգանում իրավիճակը։
Զախարովայի խոսքով՝ իրավիճակի բարելավմանն ու կայունացմանն օգնելու փոխարեն ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իբր դավաճանելու համար։
«Ռուսաստանը չի դավաճանել, նա միշտ Հայաստանի կողքին է եղել, դադարեցրել է արյունահեղությունը, օգնել է ֆինանսապես և մարդասիրաբար», - նշել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում խաղաղություն և անվտանգություն չապահովելը «դավաճանություն» է հայ ժողովրդի նկատմամբ: