կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-30 09:56
Քաղաքական

Հնարավոր ընտրությունների պարագայում հակաթուրք դաշտում գործող բոլոր ուժերը չպետք է մոռանան գերակա խնդիրը. ՀՅԴ անդամ

Հնարավոր ընտրությունների պարագայում հակաթուրք դաշտում գործող բոլոր ուժերը չպետք է մոռանան գերակա խնդիրը. ՀՅԴ անդամ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի իրավական հանձնախմբի նախագահ, իրավաբան, փաստաբան Մհեր Սահակյանը գրում է.
 
«Եթե ընտրությունը վերջիվերջո տեղի ունեցավ, գիծը շատ հստակ է լինելու։
Հակաթուրք դաշտում գործող բոլոր ուժերը չպետքա մոռանան գերակա խնդիրը, ընտրության ընթացքում մրցակցային առավելությունը միմյանց նկատմամբ չպետք է խանգարի հիմնական վտանգի չեզոքացմանը։
Վերջին ժամանակահատվածում շփվել եմ և ճանաչել տարբեր կուսակցությունների անդամ հանդիսացող իրական մտահոգ, հայրենասեր մարդկանց հետ և վստահ եմ, որ կարող ենք տարբերվել այս անսկզբունք երևույթներից և պետական շահը գերակա համարենք նեղ կուսակցական կամ անձնային շահերից»։