կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-13 11:19
Արցախ

Վասն հայրենյաց, վասն հավատո

Վասն հայրենյաց, վասն հավատո

Սիրելի քույրեր և եղբայրներ,

Մենք բոլորս տեսանք և լսեցինք, թե ինչպես սոսկալի դավաճանությունից հետո հոխորտաց սադայելի ծնունդը և սպառնաց իր տականքների բանակով վրեժ լուծել հայ ազգից։ Նա դա արեց շատ ինքնավստահ և սպառնական տոնով, որովհետև վստահ է, որ մեր Սուրբ Երկրում դեռ քիչ չեն նրան սատարող Բաբելոնի ստրուկները, որոնք այս թշվառականի իշխանության հենարանն են։

Այս դժոխքի զավակների ուժի աղբյուրը շատերիս մեջ բուն դրած անտարբերությունն է մեզանից դուրս գոյություն ունեցող չարի հանդեպ, մեր երկչոտությունը, նյութապաշտությունը, փառամոլությունը, պաշտոնամոլությունը, գոռոզամտությունն ու կարծանարար հպարտությունը, որոնցով նրանք սնում են մեր տկարացած հոգիները։

Այս պիղծ և կործանարար արժեքների դեմ պայքարում մենք պետք է զինվենք Աստծո Հավատով, Հայրենյաց Սիրով  և Արժանապատվությամբ, որոնք ԱՆՍԱՍԱՆ ԿԱՄՔԻ և ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ակունքներն են։

Մենք գայթակղվելու, թուլանալու, հոգնելու, հուսահատվելու, ընկրկելու իրավունք չունենք։ Մենք նույնիսկ հանգիստ խղճով մի կտոր հաց ուտելու և տեղաշոր մտնելու իրավունք չունենք, քանի դեռ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐԸ չի մաքրվել մահասփյուռ ներքին թշնամուց։ Այլապես նրանք Հայրենիքի մնացյալ մասն էլ առաջիկայում կհանձնեն դարավոր թշնամուն։

Եվ քանի դեռ վրա չի հասել անդառնալի աղետը, ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ  հստակ նպատակադրությամբ ու անսասան կամքով պետք է պայքարենք ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, որպեսզի․

Նախ՝ երկիրն ազատենք ներքին թշնամուց և տեսակ-տեսակ գործակալներից և աղանդներից,

Ապա՝ վերադարձնենք կորցրած ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ։

Եթե մենք սա չկարողանանք անել, տեսանելի ապագայում կդառնանք անհայրենիք գաղթականներ։

Եվ սերունդների ու նախնիների հավիտենական նզովքը մեզ կուղեկցի դժոխքի բոլոր անկյուններում, քանզի ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԴՐԱԽՏԻՑ կհեռանանք ինքնակամ։

Հայկազուն Ալվրցյան