կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-01 20:55
Տնտեսական

Դուք հավատո՞ւմ եք, որ ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի շահերը կպաշտպանվեն. պատգամավորը՝ փոխնախարարին

Դուք հավատո՞ւմ եք, որ ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի շահերը կպաշտպանվեն. պատգամավորը՝ փոխնախարարին

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր  ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին, թե արդյոք՞ Հայաստանի բյուջեում  ցնցումներ չեն արձանագրվի ԵՏՄ-ին միանալուց հետո` հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:


«Ձեր կարծիքը կցանկանայի լսել, Դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանի շահերը երկարատև պաշտպանված են լինելու այս պայմանագրին միանալու դեպքում, թե՞, այնուամենայնիվ, ունեք մտավախություններ, կասկածներ: Անձնապես Ձեր սպասումները միգուցե կարո՞ղ եք մեզ հետ կիսել»,- հարցրեց Թևան Պողոսյանը:


Սուրեն Կարայանը նշեց, որ այս տարվա բյուջեն ոչ մի ցնցումների չի ենթարկվելու: «Չեմ կարծում, որ այդ մասով մենք շատ վատ արձագանքներ պետք է ստանանք: Ինչ վերաբերում է, թե ես ինչքանով եմ հավատում, ապա ես վստահեցնում եմ, որ ներկա եմ գտնվել բանակցությունների ողջ գործընթացին, և, այո, ԵՏՄ-ին միանալը Հայաստանի համար չափազանց կարևոր է ու չափազանց մեծ հնարավորություններ է ստեղծելու տնտեսության կայուն զարգացման ու արտահանման ծավալների մեծացման համար: Ես ոչ միայն հավատում եմ, այլ չափազանց լավատես եմ, կարող եմ վստահեցնել, որ ԵՏՄ-ին միանալը դրական և լուրջ արդյունքներ կբերի Հայաստանի համար»,- ասաց փոխնախարարը: