Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շեշտեց, որ իրենք պահանջատեր են լինելու: «Ամենակարևորը, որ էդ տականքը պատասխան կրի, իսկ քննության ընթացքի մասին թող հետագայում ասեն համապատասխան մարմինները, որոնք այսօր հետաքննում են»,- ասաց նա:
Բալասանյանը մի քանի անգամ հորդորեց լրատվամիջոցներին` այնպիսի կոչեր անել, որ ժողովուրդը հանդարտ մնա:
Հարցին` ծանոթ լինելով քննությանը և Պերմյակովի ցուցմունքին` արդյո՞ք հավատում է, որ ջրի համար կարող էր մարդ սպանել, պատասխանեց. «Ճիշտն ասած` տեղյակ չեմ, ես չգիտեմ դուք որտեղից գիտեք: Ես որևէ տեղեկություն չունեմ ցուցմունքներից, ես պաշտոնական որևէ տեղ չեմ կարդացել, դրանք ուղղակի տարբեր տեսակի վարկածներ են, որ պտտվում են: Մեկն ասում է` ջրի համար է, մեկը` չգիտես` ինչի, մեկն ասում է` հետևում մարդիկ են կանգնած և այլն: Ավելի ճիշտ է` սպասենք պաշտոնական տեղեկատվության»:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե` փոխոստիկանապետը Պերմյակովի խոսքերից է մեջբերելը, ըստ Ձեզ` դա պաշտոնական չէ՞, Բալասանյանը պատասխանեց, որ տեղյակ չէ:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: