կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 15:19
Առանց Կատեգորիա

Հավատո՞ւմ ենք Աստծուն, թե՞ արդեն նրան հավասար ենք. Դավիթ Վանյան

Հավատո՞ւմ ենք Աստծուն, թե՞ արդեն նրան հավասար ենք. Դավիթ Վանյան

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բարև, հեղափոխություն։ 

Բարով եկար։ Մեկուկես տարեկան ես։ Հարցեր ունեմ քեզ տալու։ Ո՞րն է մեր երկրի առաջխաղացման գաղափարախոսությունը։ Ինչպիսի՞ տնտեսություն ենք կառուցում։ Ովքե՞ր են այն գաղափարակիր ապետները, որ ճանապարհ են ցույց տալիս։ Ո՞րն է մեր արտաքին քաղաքականության անկյունաքարը։ Մենք ունե՞նք արտաքին քաղաքական այնպիսի մի գերատեսչություն, որը սպասարկում է մեր երկրի շահերը, թե՞ Երկիրն է սպասարկում արտաքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաներին։ Ո՞րն է մեր ներքին քաղաքականությունը։ Արտագաղթն ինչպե՞ս ենք կանգնեցնելու։ Բանակն ինչպե՞ս ենք ապահովելու զինվորով։ Ե՞րբ է բանակը դադարելու մանկապարտեզ լինել։ Մամայի փեշերից կպած, նոր տարին տանը նշող զինվոր կլինի՞: Ո՞վ է նոր տարվա սահմանապահը, դարձյա՞լ սսահմանում կամ բանվորի ընտանիքում ծնվածը։ Ո՞վ է ուսումնասիրել, թե որտեղ են ծառայում պաշտոնյաների որդիները։

Ի՞նչ է նշանակում գիտությունների ակադամիա։ Ովքե՞ր են ղեկավարում։ Ի՞նչ խնդիրների շուրջ են աշխատում։ Որևէ մեկը ռումբ կամ հրթիռ ստեղծում է՞ թե՞ ոչ։ Ե՞րբ եք բարձրացնելու գիտնականների աշախատավարձերը Ձերին հավասար։ Ե՞րբ եք ետ տալու սուպերվարչապետի լիազորությունների մի մասը, որ խոստանում էիք։ Մինչև ե՞րբ եք մեզ բաժանելու մասերի։ Քանի մարդ կա ասֆալտին փռվելու արժանի։ Փռելու համար այդքան ուժ ու բանտերում տեղեր ունե՞ք։

Ի՞նչ ենք արտադրում, որ աշխարհում մատով ցույց տանք։ Ո՞վ է պաշտպանում բանկային հաշվեհարդարից ՀՀ քաղաքացիներին։ Քանի՞ մարդ է ստիպված դրսում աշխատում։ Քանի՞սն է Արցախը համարում հայրենիք։ Ո՞վ է այսօրվա հերոսը։ Ինչու՞ է պարտվում հավաքականը և ինչու՞ էր հաղթում 1973-ի Երևանի Արարատը։ Ո՞վ է այն գրողը, որին աշխարհն է կարդում։ Այն ռեժիսյորը, ում ֆիլմը մրցանակ է շահել։

Ի՞նչ ենք ուզում եկեղեցուց։ Հավատու՞մ ենք Աստծուն, թե՞ արդեն նրան հավասար ենք»: