|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն և նրա ընտանիքի անդամները ինքնամեկուսացել են: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունից։
Նշվում է, որ նրանք արդեն անցել են կորոնավիրուսի PCR թեստավորոմ:. «Պատասխանները բացասական են: Նրանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Համաճարակաբանական անվտանգության կանոնների համաձայն` խորհրդարանի նախագահը ինքնամեկուսացման մեջ է»,- հստակեցվում է փաստաթղթում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հաստատվել ԱԺ խոսնակի թիկնապահի մոտ։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1469 դեպք, մահացել է 19 մարդ, ապաքինվել՝ 1221 մարդ: