Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը վերջին երկու շաբաթը տնից դուրս չի եկել, համարում է, որ վարակվել է կորոնավիրուսով. տեղեկացնում է Yerkir.am-ը` շվեդական Aftonbladet թերթին հղումով:
«Վերադառնալով Կենտրոնական Եվրոպա ուղևորությունից` ես ինքնամեկուսացել եմ վարձված բնակարանում և չեմ շփվում մորս ու քրոջս հետ: Տասն օր առաջ ես ախտանշաններ զգացի, համարյա նույն ժամանակ, ինչ հայրս, որն ուղևորության ժամանակ ինձ հետ էր»,- իր ինստագրամյան էջում տեղեկացել է նա:
Կորոնավիրուսի թեստ Գրետան չի հանձնել, սակայն համարում է, որ «մեծ հավանականությամբ, դա նա է` հաշվի առնելով ախտանշաններն ու հանգամանքները»:
Ակտիվիստը նաև կոչ է արել հետևել վարակաբանների խորհուրդներին, մնալ տանը, որպեսզի վարակը չտարածվի: