կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 16:18
Քաղաքական

Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչեւ ամսի 26-ը. Գեւորգ Գորգիսյան

Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչեւ ամսի 26-ը. Գեւորգ Գորգիսյան

Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչեւ ամսի 26-ը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «մամուլում հայտնվեցին տեղեկություններ իմ ինքնամեկուսացման մասին։ Մի քանի խոսքով պարզաբանեմ․

Ամսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսեւորվել են կորոնավիրուսի սիպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։

Ամսի 20-ից փարձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ եւ ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապնվել պարետատուն։

Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչեւ ամսի 26-ը (12+14=26)։

Ինքնազգացողությունս լավ է՝ չհաշված ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթեւակի նյարդային ապրումները։

Առողջ եղեք ու կատարեք բոլոր կանխարգելիչ միջոցառումերը։ Հատուկ ուշադրություն դարձրեք ֆիզիկական ակտիվությանը եւ վիտամիններով հարուստ մրգեր օգտագործելուն»: