|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն բնականոն քաղաքական գործընթացին վերադառնալու կոչով դիմել Է ընդդիմության ղեկավարներին, որոնք երկրորդ շաբաթն է, ինչ հանրահավաքներ են կազմակերպում Թբիլիսիում օրենսդիր մարմնի շենքի մոտ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համամասնական համակարգով պահանջով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես մեկ անգամ ևս ցանկանում եմ օգտվել այսօրվա նիստից ու դիմել խորհրդարանական ընդդիմությանը՝ նրանց կոչ անելով վերադառնալ բնականոն քաղաքական գործընթացին, այն է՝ խորհրդարանական ձևաչափին: Թող ցանկացած քաղաքական ձևաչափով, այդ թվում՝ կոմիտեների լսումները և լիագումար նիստերը, հասարակությանը ներկայացնեն իրենց փաստարկները, նաև այն, թե ինչին իրենք համաձայն չեն»,- պարզաբանել Է Թալակվաձեն խորհրդարանի բյուրոյի նոյեմբերի 26-ի նիստի ժամանակ: