Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ArmLur.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորանավիրուսով եւ այսօր չի ներկայացել նաև Ազգային ժողովի նիստին: Նշենք, որ արդեն հաստատված վարակակիր է նաև ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, որից հետո մեկուսացել են ԲՀԿ-ականները, սակայն ըստ էության կորոնավիրուսը հասել է նաև իշխող խմբակցությանը:
Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին, սակայն նա հայտնել է, թե «Իմ քայլ»-ի պատգամավորների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մասին տեղեկություն չունի: Իսկ պատգամավոր Ծովինար Վարդանյանը, որն այսօր բացակայում է ԱԺ նիստից, ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, թե որոշել է կորոնավիրուսի թեստ հանձնել, և դա է պատճառը, որ այսօր չի ներկայացել նիստին, ջերմում է:
Իսկ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե երկու օր առաջ է կորոնավիրուսի թեստ հանձնել, և երեկ եկել է դրական պատասխան: Նա հայտնեց, թե իրեն լավ է զգում այս պահին, գանգատներ չունի: Պատգամավորը հավելել է, որ թեստը հանձնելուց հետո Ազգային ժողով չի եկել, իսկ շփման շրջանակն էլ նեղ է, քանի որ միայն տանից աշխատանքի է գնացել եւ վերադարձել: