Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է։ Այդ մասին լրատվամիջոցներին ասել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Նա հայտնել է, որ Մարությանն ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ։ Առայժմ անհայտ է, թե քաղաքապետը թեստ հանձնել է, թե՞ ոչ։ Սակայն Մարությանը շարժվում է բժիշկների ցուցումով։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետը համավարակի տարածման շրջանում բավականին երկար ժամանակ որեւիցե հանրային գործունեություն չէր ծավալում։ Իսկ Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամները բողոքում էին, որ Հայկ Մարությանը կամ տեւական ժամանակ չի մտնում քաղաքապետարան, կամ էլ իր աշխատասենյակից դուրս չի գալիս եւ աշխատակիցների հետ ակտիվ շփումներ չի ունենում, չի մասնակցում քննարկումներին, բացառությամբ ավագանու նիստերը, որոնք կազմակերպվում են քաղաքապետարանի ճեմասրահում։