|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո. ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Դաունինգ-սթրիթի պաշտոնական ներկայացուցիչը։
Նշվում է՝ վարչապետն իրեն լավ է զգում, ախտանշաններ չունի։
Վարկակրի հետ շփումը ի հայտ է բերվել հետևման NHS Test and Trace համակարգի միջոցով։
Նոյեմբերի 12-ին Ջոնսոնը հանդիպել էր մի խումբ պատգամավորների հետ, այդ թվում՝ Լի Անդերսոնի, որի մոտ ավելի ուշ ի հայտ են եկել COVID-19-ի ախտանշաններ։ Թեստը դրական է եղել։
Հիշեցնենք՝ Ջոնսոնն իր վարակված լինելու մասին հայտարարել էր մարտի 27-ին։ Ապրիլի 6-ին նրա վիճակը վատացել էր, և նա հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Վարչապետն աշխատանքի է անցել ապրիլի 27-ից։