Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ առաջիկայում կպահպանի ինքնամեկուսացման ռեժիմ։
«Պարզվել է, որ շփվել եմ մարդու հետ, որի COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ անհրաժեշտ է հստակ կատարել կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու բոլոր պահանջները։
Ըստ Գեբրեյեսուսի՝ ինքն իրեն լավ է զգում, որևէ ախտանշան չունի։ ԱՀԿ ղեկավարը կաշխատի հեռավար՝ տնից։
Հիշեցնենք՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 46 մլն մարդ, ավելի քան 1․19 մլն-ը մահացել է։