|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելու դե Սոուզը 2 շաբաթով չեղարկել է բոլոր միջոցառումները՝ երկրում կորոնավիրուսի տարածման ֆոնին. գրում է The Mercury News-ը՝ նախագահի մամուլի ծառայության հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
«Չնայած ախտանշանների բացակայությանը՝ նախագահը որոշել է 2 շաբաթով դադարեցնել իր ակտիվ գործունեությունը»:
Դա վերաբերում է նաև միջազգային այցերին:
Ըստ վերջին տվյալների՝ երկրում 30 հաստատված կորոնավիրուսակիր կա. առաջին դեպքերը գրանցվել են մարտի 2-ին:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 9-ի ժամը 09.03-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 110.041 դեպք, որից 3825-ը՝ մահվան, և 61.982-ը՝ առողջացման:
Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: