|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ինքնամեկուսացել է: Աշխատակիցը, որի հետ նա շփվել է, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նշվում է վարչապետի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
«Ցավոք, ես ստիպված եմ աշխատել այլ ռեժիմով, քանի որ իմ աշխատակիցը, որի հետ երեկ ես երկար հաղորդակցվել եմ, վարակվել է կորոնավիրուսով: Ուստի ես ինքնամեկուսացել եմ և շարունակում եմ աշխատել այս ռեժիմով»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40.727-ի: