կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 12:17
Տարածաշրջան

Ադրբեջանը զորավարժություններում չունի թափանցիկություն. ԱՄՆ պետքարտուղարություն

Ադրբեջանը զորավարժություններում չունի թափանցիկություն. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին լինել ավելի թափանցիկ ՝ զորավարժություններ անցկացնելու հարցում ՝ լրացուցիչ տեղեկություններ տրամադրելով դրանց չափի և նպատակի վերաբերյալ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից Կոնգրեսին ուղղված զեկույցում՝ զենքի վերահսկման վերաբերյալ համաձայնագրերի և պարտավորությունների կատարման մասին. հայտնում է «Թուրան» գործակալությունը

Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն, անցյալ տարվա աշնանը Վաշինգտոնը Բաքվին հայտնել էր իր մտավախության մասին`«լայնամասշտաբ զորավարժությունների թափանցիկության բացակայության» կապակցությամբ:

«Համաձայն Վիեննայի փաստաթղթի թիվ 9/12 որոշման, անդամ պետությունները պետք է տարեկան տեղեկացնեն առնվազն մեկ հիմնական զորավարժության մասին:

Ադրբեջանը վարժանքներ է անցկացնում, բայց չի տրամադրում տարեկան առնվազն մեկ հիմնական զորավարժության մասին ծանուցում», - նշվում է զեկույցում:

Իր հերթին, Ադրբեջանի կառավարությունը ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումում հայտարարել էր, որ Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարությունները պարունակում են անձնակազմի և զենքի վերաբերյալ բոլոր տվյալները, որոնք դուրս են Վիեննայի փաստաթղթի շրջանակներից, և որ ոչինչ թաքնված չէ:

Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և ադրբեջանական ԶԼՄ-ների՝ 2019 թվականի մարտի 11-ից 15-ը երկրում անցկացվել է լայնածավալ զորավարժություն, որին մասնակցել են՝ մինչև 10,000 մարդ, մինչև 500 տանկ, զրահատեխնիկա և այլ տրանսպորտային միջոցներ. մինչև 300 հրթիռային և հրետանային համակարգ և 20 ռազմական ինքնաթիռ:

Բացի այդ, հաջորդ լայնամասշտաբ զորավարժությունները անցկացվել են Ադրբեջանում՝ 2019 թվականի սեպտեմբերի 16-ից 20-ը, որին մասնակցել են մինչև 10,000 մարդ, ավելի քան 100 տանկ և զրահատեխնիկա, 120 հրթիռային և հրետանային համակարգ և 20 ռազմական ինքնաթիռ և անօդաչու սարք:

2019 թ. լայնածավալ զորավարժություններ է տեղի ունեցել նաև Թուրքիայի ԶՈւ հետ։