Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ ներկայացնելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ բյուջեի նախագծի քննարկումները վերահաստատեցին այն մոտեցումները, որ երկրում կուտակված խնդիրները չափազանց շատ են:
«Որքանո՞վ է կառավարությունը նպաստելու սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը»,- հարցրեց պատգամավորը:
Նա մատնանշեց, ՀՅԴ խմբակցության կարծիքով, բյուջեի երկու դրական կողմերը` աշխատավարձերի բարձրացման միասնական համակարգի ձևավորումը եւ կրթության ոլորտում վարկանիշավորման քաղաքականությունը, երբ ռեյտինգավորման համակարգով յուրաքանչյուր բուհ ստանալու է վարկանիշ:
«Այլ դրական բաներ, ցավոք, չտեսանք այս փաստաթղթում: Եթե, ըստ սոցիոլոգիական հարցումների, հարցվածների 60 տոկոսը հայտնել է, որ կառավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկել, ուրեմն` դա մտահոգելու տեղ պետք է տա իշխանությանը, այլ ոչ` ընդդիմությանը»,- նշեց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ նման դեպքերում կառավարությունը կա'մ պետք է հրաժարական տար, կա'մ նոր կառավարություն ձևավորվեր:
Նա նշեց, որ կառավարության մոտեցումները ոչ սոցիալական են, ոչ ազատական, այլ առավելապես իրավիճակային, քանի որ չկա ոչ մի արժեքային համակարգ իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ:
«Վարչապետն ասում է` մենք անկեղծորեն ներկայացնում ենք մեր թերությունները: Բայց դա թափանցիկության մասին չի խոսում, այլ աներեսության մասին: Նման անկեղծություն պետք չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: