|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ hունիսի 18-ին մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ:
Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:
Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, «Օսա-ԱԿ» և «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրներ, «Իգլա-Ս» և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր: Զորավարժություններին մասնակցում են նաև հայրենական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազինված ՀՕՊ ստորաբաժանումներ: