|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Վրաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները և դաշինքի զորավարժություններում Հարավային Կովկասի երկրներին ներգրավելը. հայտնում է Русарминфо-ն:
«Մեզ մտահոգում է Վրաստանի ՆԱՏՕ-ական օրակարգը և վրացի քաղաքական գործիչների հայտարարությունները երկրի արագացված շարժման մասին: Դա նյարդային է դարձնում մեր հարաբերությունները և իրավիճակը Հարավային Կովկասում: Մենք այդ մասին ուղիղ ասել ենք: ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները նույնպես լավատեսություն չեն ավելացնում, քանի որ դա չի նպաստում տարածաշրջանում կայունությանը և փոխադարձ վստայությանը, մանավանդ, որ Վրաստանը փորձում է ներգրավել իր հարևաններին` Հայաստանին ու Ադրբեջանին»,- ասել է Կարասինը ТАСС-ի հետ զրույցում: