|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակին ու հայտարարել, որ տվյալ գործի քննությունը պահանջում է թափանցիկություն:
«Պետք է պարզվի, թե ինչպես է դա տեղի ունեցել», – ասել է Անգելա Մերկելը` հույս հայտնելով, որ Ալեքսեյ Նավալնին արագ կապաքինվի:
«Եթե նրանք դիմեն մեզ, մենք կտրամադրենք բժշկական օգնություն՝ ներառյալ գերմանական հիվանդանոցներում»,- ավելացրեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապաստան տրամադրել թունավորված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին:
Ֆրանսիայի ղեկավարը նշել էր, որ ինքը Նավալնու հետ կապված միջադեպը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Նշենք, որ Ալեքսանդր Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ինքնաթիռում: Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է:
Օմսկի բժիշկները հայտնել են, որ պայքարում են Ալեքսեյ Նավալնիի կյանքի համար: Քաղաքական գործչի վիճակը կայուն է, սակայն նա դեռ գտնվում է կոմայի մեջ: