կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 20:55
Քաղաքական

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի, ինքն այսօր կա, վաղը չկա. Գևորգ Պետրոսյան

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի, ինքն այսօր կա, վաղը չկա. Գևորգ Պետրոսյան

Կուսակցության գործունեությունն արգելում են Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է արգելել իրենց գործունեությունը։

«Կուսակցության գործունեությունն արգելում են Սահմանադրական դատարանի որոշմամբ, Նիկոլ Փաշինյանն այդպիսի իրավասություն չունի, Նիկոլ Փաշինյանը թող կարդա երկրի Սահմանադրության համապատասխան հոդվածը։ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի, ինքն այսօր կա, վաղը չկա, իսկ «Բարգավաճ Հայաստանը» լինելու է»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասել էր.

«2017-ին ես մի օրենքի նախագիծ էի գրել, որ այն կուսակցությունները, որոնք կպարզվի, որ համակարգված ձեւով ընտրակեղծիքներ ու ընտրակաշառքներ են իրականացրել, դրանց գործունեությունը պետք է կասեցվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի, «Ելքի» մեր գործընկերները չհամաձայնեցին, որ շրջանառության մեջ դրվի, իսկ հետո արդեն գիտեք ինչպես զարգացան իրադարձությունները:

Երեւի պետք է դրա մասին մտածել: Այո, այն կուսակցությունը, որ կազմակերպված, համակարգված ձեւով ժողովրդի կամքի վրա բռնանում է, պետք է ուղղակի արգելել այդ կուսակցությունների գործունեությունը: Ես իդեա եմ տալիս»։