կարևոր
3640 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-14 18:20
Հասարակություն

Աստված մի արասցե, եթե որևէ մեկը արգելի հերոսածին ծնողին մտնել կրթական հաստատություններ․ պատգամավոր

«Որոշ կրթական հաստատությունների տնօրեններ  պետք է ենթարկվեն ամենախիստ գնահատականի ու պարսավանքի՝ «Փառքի անկյունները» հեռացնելու համար։  Պատրաստվում եմ ԿԳՄՍ նախարարից բացատրություն պահանջել։ Նաև  մեր հերոսածին ծնողներին արգելել էին մտնել դպրոցներ։ Ա՛յ ոչմիբաններ, ա՛յ  վայ ուսուցիչներ կամ վայ տնօրեններ Աստված մի արասցե, եթե որևէ մեկը համարձակվի հերոսածին ծնողին  արգելել մտնել կրթական հաստատություններ»,-այսօր հրավիրված ասուլիսիս ժամանակա հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք․ որ օրեր առաջ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք այցելում են տարբեր դպրոցներ և դիտարկում անցկացնում՝ «Փառքի անկյունների» հետ կապված, այցելել էին Արագածոտնի մարզի 4 դպրոց, որոնցից միայն 1-ում են  թույլ տվել մուտք գործել հաստատություն, մյուս 3-ում ասել են, որ մարզպետարանից ունեն հրահանգ՝ կողմնակի անձանց մուտքն արգելել դպրոց։