|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանությունից հետո, որն իրկանացնելու մեջ կասկածվում է ՌԴ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, կարող է հանգեցնել այն բանին, որ Ռուսաստանում արգել են զորակոչիկների ծառայությունը արտասահմանում տեղակայված ռուսական զորամասերում: Այդ մասին գրում է Газета.Ru-ն:
Նշվում է, սակայն, որ անցումը զուտ պայմանագրային ծառայության զգալի միջոցներ կպահանջի. պայմանագրայինները ՊՆ-ի համար ավելի թանկ կարժենան, քան զորակոչիկները:
Պարբերականը, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունում աղբյուր, գրում է, որ հարցն այժմ քննարկվում է երկրի ՊՆ-ում Հայաստանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Բարդ հարց է, մի կողմից` Ռուսաստանի իմիջը չպետք է կախված լինի պատահական մարդկանցից, մյուս կողմից՝ չի կարելի հապճեպ որոշումներ կայացնել»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: