Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ո՞վ պետք է ռաբիսն արգելի, և ինչո՞ւ Հ1-ով չպետք է ռաբիս հնչի, եթե իրենք էլ ռաբիս են. այսօր, խոսելով Հ1-ով եթեր հեռարձակվող «Ամենակարող երգիչը» հաղորդման մասին, լրագրողներին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:
Ըստ նրա` սա ճաշակի, մտքի, ինտելեկտի բացակայության հետևանք է, և այնպես են անում, որ հասարակությունը կամաց-կամաց սովորի ռաբիսին:
«Պետությունը ոչ մի ծրագիր չունի, դալի-դոլի, ոնց ուզում` գնում է մշակութային կյանքը` «առաջ»: Ունենք Մանսուրյան, Բաբաջանյան, բայց, չէ, եթերից պետք է Հայկո հնչի: Եթե հասարակությունը փախչում է Հայաստանից աշխատանքի պատճառով, մտավորականությունն էլ սրա հետևանքով կգնա: Կառավարության նպատակը զոմբիացած մարդիկ ունենալն է», կարծիք հայտնեց Ծատուրյանը:
Պարզաբանումը, թե ժողովուրդն ինչ ուզում է, իրենք էլ դա են մատուցում, նրա կարծիքով, ծիծաղելի է: «Դուք անընդհատ էդ «բառախլո»-ն եք մատուցում, մարդիկ էլ սովորում են դրան: Փրկությունը մեկն է` պետք է, մանկապարտեզից, դպրոցից սկսած, երեխաներին ճիշտ երաժշտություն, գրականություն մատուցել»,- ասաց Ծատուրյանը: