|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ապրիլի 3-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքը (զինկոմիսարիատի մոտակայք) մարդ է ընկել և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Արգելի ջրամբարում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Արգելի ջրամբարում ջրափրկարարները հայտնաբերել և դուրս են բերել ջրահեղձված` անձը չպարզված 60-70 տարեկան տղամարդու դի:
Որոնողական աշխատանքների ընթացքում ջրափրկարարները նույն տարածքում հայտնաբերել դուրս են բերել ջրահեղձված կնոջ (մոտ 60 տարեկան, անձը չպարզված) դի: