կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-22 20:33
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում. Գեւորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում. Գեւորգ Պետրոսյան

Երբ պետության երրորդ դեմքը (ի պաշտոնե) դիտավորյալ չի կատարում օրինական դատական ակտը, թվում է, թե թքում է արդարադատության  երեսին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում...

Երբ պետության երրորդ դեմքը (ի պաշտոնե) դիտավորյալ չի կատարում օրինական դատական ակտը, թվում է, թե թքում է արդարադատության  երեսին...

Իրականում ինքը թքում է հուժկու քամուն ընդառաջ...  հասկացաք հետեւանքը...

Վաղը, երբ ինքը հայցի դատարանի օգնությունը, մի ուրիշն էլ թքելու է իրեն պաշտպանող դատական ակտի վրա...

Ես վաղուց դադարել եմ զարմանալ Նիկոլի ամբարտավանության վրա...

Ինձ զարմացնում է Օնիկ Գասպարյանի կրավորական կեցվածքը...

Ինչո՞ւ այդքան խեղճ, ինչո՞ւ այդպես տկար...

Մի հրահանգով կարելի էր լուծել այս թնջուկը...

Ինչո՞ւ չարվեց... Բա ըտենց են պայքարո՞ւմ թշնամու դեմ... Իսկապես զարմացած եմ...»,- գրել է նա։