|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Փրկարարները Արգելի ՀԷԿ-ի օրվա կարգավորման ջրամբարից (ՕԿՋ) դուրս են բերել Աշոտ Ծ.-ի (ծնված 1954 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 9-ին, ժամը 17:16-ին տեղեկություն էր ստացել, որ Կոտայքի մարզի Արգել ՕԿՋ-ում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ՕԿՋ-ում: