Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որտե՞ղ է այն «վախեցած տղան»՝ Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ որևէ կերպ չի արձագանքում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսայանը։
«Բա ասում է՝ ժողովուրդ չկա. երեկ Օպերան տրաքում էր։ Բա ասում է՝ ժողովուրդ չկա։ Իր ուզածը քաղաքացիական պատերազմն է։ Ինքը շատ լավ էլ տեսնում է, որ ժողովուրդը իրենից «յախա է թափ տալիս», զզվում է։ Նիկոլ չկա, չկա ինքը»,- ասաց Պետրոսյանը։
Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին, թե՝ պետությունը պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին և պետական օբյեկտները, պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Նիկոլի քաղաքական կույտը դատվելու է»։
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Պետրոսյանը նշեց՝ Նիկո՛լ, եթե չէիր ուզում հրաժարական տալ, երկիրը լավ կառավարեիր, դու, այո՛, ընտրվել ես, բայց սխալ կառավարեցիր, եթե դա քո ճիշտն է, ապա՝ մեր սխալն է։
ՀՀ բոլոր ղեկավարներն էլ քննադատելի արարքներ ունեցել են, ասաց նա, բայց նրանցից ոչ ոքի «դավաճան» չեն ասել։
«Սա կարևոր հանգամանք է։ Ա՛յ տղա, միակ մարդն ես, որ, իբր, երկիր ես ղեկավարել։ Չնայած, դու ո՞նց պիտի երկիր ղեկավարեիր, սկի չես կարողանում մի հատ ընտանիք ղեկավարել, ամոթդ ո՞րտեղ ես կորցրել, որ հրաժարական չես տալիս»,- ասաց նա։
Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ Նիկոլն ուրիշ բան անել չի կարող այս երկրում, նա միայն կարող է սպառնալ, մարդկաց ապօրինի ձերբակալել կամ կալանավորելու հրահանգ տալ։
Նրա համար հարց է մնում՝ ի՞նչ է նշանակում քաղաքացիական հագուստով մոտենալ քաղաքացիներին և ոստիկանություն հրավիրել։
«Այդպես ծնունդ են հրավիրում։ Ոստիկաություն հրավերը պետք է ծանուցագրով լինի։ Այսինքն՝ մարդն ինչո՞ւ պիտի պարտավոր լինի ենթադրել, որ իրեն իսկապես ոստիկան է կանչողը, կարող է` եկել են մեկին առևանգում են։ Քաղաքացին ունի նաև ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանվելու լեգիտիմ իրավունք։ Թվում է, թե ոստիկանն ինչ ասում է, պիտի անես։ Ո՛չ։ Մոտենում ու ասում է, որ պիտի մոտենաս ոստիկանություն, անմիջապես պիտի պահանջես նրա ծառայողական վկայականը։ Թե չէ ի՞նչ իմանաս՝ ով է, գուցե քեզ առևանգում են»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․