|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Միացյալ Նահանգների իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի դեմ «կոշտ արտահանման հսկողություն» սահմանելու հնարավորությունը՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման դեպքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրին։
Մասնավորապես՝ ուսումնասիրվում է սմարթֆոնների, ավիա- և ավտոպահեստամասերի ներմուծումը սահմանափակելու հնարավորությունը։
Գործակալության տվյալներով՝ միջոցառումների այս փաթեթը, ի լրումն տնտեսական պատժամիջոցների, քննարկվել է դեկտեմբերի 21-ին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։
Ինչպես նշում է գործակալությունը, վերոնշյալ սահմանափակումները կարող են արգելափակել Ռուսաստանի մուտքը զանգվածային սպառողների և արդյունաբերության համար նախատեսված տեխնոլոգիաների լայն շրջանակ։