Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Չեմ ցանկանում մտնել մարդկային որակների, դրանց տեսակների, իրարից ընդգծված տարբերվող մոտեցումների և գործնական դաշտում կիրառելու խոհափիլիսոփայական թեզերի մեջ, բայց մի կարևոր շեշտադրում պետք է կատարել: Բարոյահոգեբանական վիճակի բարելավումից խոսող, օրինականության և օրինապաշտ քաղաքացու դիրքերից հանդես եկող, սկզբունքային գաղափարներ կրելու մասին բարբաջող, որակյալ քաղաքացի ներկայացող, բայց ճիշտ հակառակ կյանքով ապրող մարդը կարող է ունենալ բացառապես մեկ սկզբունք, այն է. «ավելի լավ է ձևացնել, քան այդպես մնալ ոչինչ»: Ձևացնե՛լ, ոչ թե լինել այդպիսին: Մարդկային ձևի, բայց ոչ որակների մեջ տեղավորվողը ունենում է իրեն հատուկ ընդգծված բնազդ, որը մեկ բառով կարելի է բնութագրել այսպես. «նա օգտվում է անամոթաբար»:
Արման Բաբաջանյան երևույթը որպես ասածիս ամբողջությունը գործնականում անում և արել է հետևյալը. Ամբողջ կյանքում իր լրատվական կայքով գռմռացել է գնացող եկողի վրա, հատկապես նրանց, ովքեր ազգային արժեքներ են առաջ մղել:
Այս անպատասխանատու երևույթի մասին ճշգրիտ պատկերացում կազմելու համար բերեմ մի քանի օրինակ.
Ժամանակին անամոթաբար օգտվել է և Ղ-տելեկոմ ընկերության հետ կնքել է պայմանագիր, ստացել է 10 հեռախոսահամար և մեկ մոդեմ: Վճարում չի կատարել, դատարանով գանձել են 155460 ՀՀ դրամ:
Ժամանակին անամոթաբար օգտվել է և Սիլ ինշուրանս ընկերության հետ կնքել է պայմանագիր, ստացել է ապահովագրության վկայագրեր: Վճարում չի կատարել, դատարանով գանձել են 80480 ՀՀ դրամ:
Ժամանակին անամոթաբար օգտվել է և ՀՀ ոստիկանության պետական պահպանության հետ կնքել է պայմանագիր, ստացել է ծառայություն: Վճարում չի կատարել, դատարանով փորձել են գանձել ավելի քան 3.0 միլիոն կուտակված պարտքը, բայց հայցը մերժվել է վաղեմության ժամկետի հիմնավորմամբ:
Եվ այս անամոթաբար օգտվողը այսօր պատգամավոր է, օգտվելով Լուսավոր Հայաստան կուսակցության հավաքած քվեներից և դարձել Ազգային ժողովի պատգամավոր իր 374 քվեով: ԼՀ-ից օգտվելով ներխուժել է ԱԺ, դարձել անջատված պատգամավոր՝ չհասկանալով իր ունեցած հանգամանքը, չհասկանալով ԱԺ ամբիոնի կարևորությունն ու արժեքը, ինչ ասես խոսել է: Նա լկտիաբար փորձ արեց պիտակավորել ազգային դաշտում գործող, քաղաքական կազմակերպությանը՝ ՀՅԴ-ին: Իմիջայլոց սույն երևույթի և ադրբեջանական լրատվամիջոցների ու քաղաքական ղեկավարության տեսակետն այս իմաստով համընկնում են: Այս ամենի վկայությունն է, Արման Բաբաջանյանի հայտարարության արագ արձագանքն ու տարածումը ադրբեջանական մեդիադաշտում: Ադրբեջանական ռազմաքաղաքական քարոզչության թիրախ դարձած Դաշնակցությունը այդ հանգամանքը շատ լավ հասկանում է և նորմալ է ընդունում, տարօրինակ կլիներ եթե 90-ականներին Արցախում ՀՅԴ կողմից շան ծեծ կերածները այլ վերաբերմունք ունենային ՀՅԴ հանդեպ:
Հանրության շրջանում ձևավորել է իմիտացիա, որ իբր լոյալ վերաբերմունք ունի գործող իշխանությունների հանդեպ, բայց տեսնելով, որ ինչ-ինչ հարցերում իշխանությունները սխալներ և բարդություններ ունեն, միանգամից լծվել է նոր նախաձեռնության իրականացմանը: Արդեն պարզ է, պրոցես է ուզում սկսել: Համոզված եմ, որ պրոցեսի հիմքը կլինի հակառուսական տրամադրություններ ստեղծել ՀՀ-ում, ինչի համար փող կպոկի արևմուտքից, իսկ հաջողության դեպքում Հայաստանը Արցախի հետ կարող է հայտնվել մի տեղ, որտեղ 2008 թվականին Վրաստանն էր:
«Շան տղա», «շան տղա» … Ոչ էլ մերն է …»։