Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Մենք ասում ենք, որ տնտեսական աճ ենք ապահովելու եւ բյուջետային եկամուտներն ապահովելու ենք հիմնականում տնտեսական աճի հաշվին: Պարոն Ալավերդյանն այն միտքը տվեց, որ եթե տնտեսական աճ չապահովվի, ապա նշանակում է, որ ե’ւ հարկ վճարողները, ե’ւ հարկային մարմինները հայտնվելու են շատ վատ վիճակում»,- կառավարությունում այսօր ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` անդրադառնալով այն մտահոգություններին, որ ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ուներ ՊԵԿ ղեկավարի տեղակալ` հարկային ծառայության պետ Արմեն Ալավերդյանը:
Ըստ Միրումյանի` եթե տնտեսական աճի հաշվին չապահովվեն եկամուտները, նշանակում է ճնշում կլինի հարկ վճարողենրի` բիզնեսի նկատմամբ:
Հարցին` իսկ վատատեսական սցենարների դեպքում բյուջեն ինչպե՞ս է ապահովվելու, Վախթանգ Միրումյանը նշեց, թե առհասարակ բյուջեն ապահովվում է երկու գործոնի հաշվին` տնտեսական աճի եւ վարչարարության կատարելագործման, որը յուրաքանչյուր տարի բյուջեում ապահովում է 0.3-0.4 տոկոսային կետ:
«Անկեղծ ասած` սա այն գումարն է, որ հարկային մարմիները պետք է ապահովեն ստվերից: Եթե տնտեսական աճի դանդաղում կա, նշանակում է, որ հարկային մարմինները պետք է շատ ավելի ջանքեր գործադրեն, որպեսզի ստվերից շատ ավելի մեծ գումարներ դուրս հանեն»,- ասաց Միրումյանը: