Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Շատ կարևոր եմ համարում, որ հասարակության արթնացման գործընթացը սկսել և շարունակվում է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ հուսալքաված էին, ժողովուրդն անտարբեր էր և «Տավուշն հանուն հայրենիքի» շարժումը հասարակության մեջ այդ մտածողությունը կոտրեց։
«Ես, Սրբազանը մեր ընկերները 2 ամիս օր ու գիշեր աշխատել ենք տանջվել ենք, չարչարվել ենք և այն իր այս պտուղները տվել է»,- ասաց Դանիելյանը։
Անդրադառնալով մարդկանց այն խմբին, որը սպասում է արագ փոփոխություններ՝ Գառնիկ Դանիելյանը նշեց. «Այն հենքը, որ ստեղծել ենք շատ կարևոր է և հիմա կան կազմակերպչական բնույթի շատ հարցեր, որոնք պետք է կատարվեն։ Նախորդ ամբողջ օրը այդ գործի մեջ ենք եղել, ոչ մեկը չի հանգստացել, իրենց տուն չեն գնացել, օր ու գիշեր կազմակերպչական աշխատանքներ է կատարվում, որպեսզի կարողանանք եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք»։
Նա տեղեկացրեց, որ նաև սփյուռքից են ցանկանում գալ Հայաստան և մասնակցել շարժմանը:
Ավելին՝ տեսանյութում: