Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհում հազարավոր ազգեր կան, և միայն մի քանի հարյուր ազգ ունեն այդ երջանկությունը, պատիվը սեփական անկախ պետականություն ունենալու՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում։
«Ես հասկանում եմ, որ այսօր որևէ մեկս տոնական տրամադրություն չունի, բայց նույնիսկ այս պայմաններում պետք է արժևորենք մեր անկախության խորհուրդը։ Այսօր, երբ մեր անկախությունը կանգնած է կործանման եզրին, անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, պետք է կարողանանք բռունցքվել, միավորվել և մեր արժանի հարվածը հասցնել արտաքին թշնամիներին, ինչպես նաև հասկացնել ներքին թշնամիներին, որ դավերը, որ իրենք փորձում են նյութել մեր ազգի դեմ, դատապարտված են ձախողման»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և եթե ժողովուրդը միակամ իր հուժկու խոսքը ասի, ոչ մի իշխանություն, անկախ իր ունեցած քաղաքական նպատակներից, չի հաջողի այդ ամենը։
«Բանալին ժողովրդի ձեռքին է, եթե ժողովուրդը միրավորվի՝ որևէ իշխանություն, որքան էլ ազգադավ նպատակներ ունենա և փորձի թաքնվել ժողովրդի տված «պողպատե» մանդատի թիկունքում, երբեք չի հաջողի»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․