կարևոր
1774 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-12 15:34
Աշխարհ

Նահանջի տեղ չկա, հետևում Հյուսիսային Կովկասն է. Ռուսաստանը հաստատեց 2008 թ․ պատերազմի արդյունքները

Նահանջի տեղ չկա, հետևում Հյուսիսային Կովկասն է. Ռուսաստանը հաստատեց 2008 թ․ պատերազմի արդյունքները
Անցած շաբաթ Ռուսաստանը կարողացավ հետ մղել առնվազն սեպտեմբերից տեւած տեղեկատվական հարձակումը։ Այս հարձակումը կապված էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ մասամբ ճանաչված այս երկու պետությունների ապագայի հետ։ Ով պարզապես չի փորձել շահարկել այս թեման: Եվ ահա հոկտեմբերի 4-ին, այն օրը, երբ Ռուսաստանի Լավրովը երկկողմ եւ եռակողմ ձեւաչափրով հանդիպումներ ունեցավ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ԱԳ նախարարներ Ախսար Ջիոեւի եւ Սերգեյ Շամբայի մասնակցությամբ այդ շահարկումները հերքվել են։ Լավրովը Հարավային Օսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․ «Շարունակելու ենք աջակցել մեր բարեկամներին անվտնգության ապահովման, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտի, պետութայն ամրապնդման այլ ուղղությունների զարգացման գործում, ինչպես նախատեսված է երկկողմ պայմանավորվածություններով: Այստեղ մեզ համար ճանապարհը միայն առաջ է։ 2008 թ-ի որոշումները վերանայման ենթակա չեն»:
 
Առաջինը, որ հիշողության բեմ է բարձրանում՝ 2008 թ-ի որոշումների հետ կապված, Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի 2008 թ-ի օգոստոսի 26-ի երկու հրամանագրերն էին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին։ Եվ դա այդպես է, քանի որ այդ բանակցությւնների մասին ԶԼՄ-ների համար Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշել են․ «Շեշտված է՝ Աբխազիայի Հանրապետության եւ Հարավային Օսիայի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարության 2008 թ-ի որոշումը վերանայման ենթակա չէ»:
 
Այսինքն՝ Ռուսաստանը հասկացրել է՝ 2008 թ-ի օգոստոսյան պատերազմի արդյունքների ոչ մի վերանայման մասին խոսք չկա։ Ավելին, հոկտեմբերի 7-ը եւս մեկ անգամ ցույց տվեց Ռուսաստանի քաղքականության անփոփոխությունն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ։ Պուտինին 72-ամյակի կապակցությամբ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի շնորհավորական ուղերձում նշված է․ «Աբխազական ժողովւրդն անչափ շնորհակալ է Ձեզ՝ Աբխազիայի անկախության ճանաչման գորում անձնական ներդրման, մեր հանրապետության խաղաղության պահպանման եւ անվտանգության ապահովման, Աբխազիայի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում անգնահատելի օգնություն ցուցբերելու գործում Ձեր անձնական մասնակցության համար»: Հիշեցնենք՝ 200ին Պուտինը Ռուսաստանի վարչապետն էր: Համապտասխանաբար, Ռուսաստանի ներկայիս նախագահը շարունակում է իր նախորդի քաղաքականությունն այս ուղղությամբ։ Չի կարելի անցնել եւս մեկ ուշագրավ փաստի կողքով։ Հոկտեմբերի 7-ին Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոեւը հեռախոսազրույցի ժամանակ անձամբ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ: Սա վկյում է այն մասին, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց Ռուսաստնի հրաժարվելու մասին լուրերը բացահայտորեն կտրված էին իրականությունից։

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հարաբերություններից է կախված իրավիճակը Հյուսիսային Կովկասում։ Հարավային Օսիայի դեպքը կարելի է դասագրքային համարել, քանի որ օսերը պառակտված ժողովուրդ են, որոնք ցանկանում են վերամիավորվել Ռուսաստանի սահմաններում։ Բայց Աբխազիան նույնպես բոլորովին խորթ չէ Հյուսիսային Կովկասին, քանի որ աբխազների համար սերտորեն կապված ժողովուրդներն են ադիգները (կաբարդինացիներ, ադիգեյներ, չերքեզներ եւ շապսուգներ) եւ աբազինները: Դժվար չէ կռահել, թե ինչպիսին կլիներ արձագանքը Հյուսիսային Օսիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Կարաչաեւո-Չերկեսիայում եւ Ադիգեայում Ռուսաստանի կողմից Աբխազիան եւ Հարավային Օսիան հանձնելուն։ Իսկ քանի որ թվարկված ժողվուրդները պետականություն չունեն Ռուսաստանից դուրս (օսերի դեպքը ժողովրդի պառակտված վիճակի օրինակ է, մանավանդ որ Հյուսիսային Օսիայում շատ ավելի շատ օսեր են ապրում, քան Հարավային Օսիայում), ապա Անդրկովկասում արտաքին քաղաքականություն պլանավորելիս պետք է հաշվի առնել նաեւ նրանց կարծիքը։

Բացի ազգային գործոնից, առկա է նաեւ աշխարհաքաղաքական գործոն, որը կապված է նրա հետ, որ Անդրկովկասի բոլոր երկրներից միայն Աբխազիան եւ Հարավային Օսիան կարելի է դե յուրե եւ դե ֆակտո անվանել Ռուսաստանի դաշնակիցներ։ Այդ իսկ պատճառով ոչ բարեկամական ուժերը փորձում են խաթարել ռուսական ազդեցությունը հանրապետություններում, որոնց շնորհիվ պահպանվում է Ռուսաստանի իրական ներկայությունը տարածարջանում, այլ ոչ թե պղծումը։ Ցխինվալում եւ Սուխումում դա նույնպես գիտակցում են։ Հոկտեմբերի 3-ին ռուսական ռազմակայանի առաջիկա ընդլայնման եւ Պետդումայի կողմից ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական վարչության ղեկավար Յուրի Վազագովը «Ռես» գործակալույթանը հայտնել է․ «Այս գործընթացը լիովին համապատասխնում է երկու երկրների ազգային շահերին եւ մեծ արդիականություն է ձեռք բերել Վրաստանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Հայաստանի շուրջ իրադարձությունների հետ կապված բարդ եւ ոչ միանշանակ միտումների լույսի ներքո։ Հակառակ որոշ կանխատսումների՝ Վրաստանի իշխանությունները դեռեւս պատրաստ չեն ուժի չկիրառման մասին համաձայնագրեր ստորագրել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ, իսկ հաշվի առնելով այդ հանրապետությունում արեւմտամետ արմատական ուժերի ակտիվությունը, որոնք վայելում են արեւմտյան երկրների բաց եւ մասշտաբային աջակցությունը, չի կարելի հաշվի չառնել տարածաշրջանում լարվածության սրման հնարավոր ռիսկերը»։

Թերահավատորեն գնահատելով Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու մտադրության բացակայության մասին Արեւմուտքի ներկայացուցիչների հավաստիացումները՝ Վազագովը քողարկված կերպով պատասխանել է նաեւ վրացական կողմին: «մՆան հռչակագրեր պարբերաբար հնչել են տարբեր ժամանակահատվածներում, սակայն գործնականում մենք բոլորովին այլ լուծումներ ենք տեսել։ Բացի այդ, հիմնավոր կասկածներ եւ մտավախություններ են առաջացնում ընդգծված շեշտը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերման պահանջի վրա՝ տարածաշրջանում վստահության վերականգնան եւ կայունության ամրապնդման համալիր միջոցառումների իրականացման փոխարեն»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30-ին Թբիլիսիի քաղաքապետ եւ «Վրացկան երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ Վրաստանի հաշտեցմանը նպաստելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, կոչ էր արել մշակել «Վրաստանի տարածքից» ռուսական զորքերի դուրսբերման ծրագիր: Իսկ հոկտեմբերի 6-ին «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն սոցցանցում գրառում է կատարել, որում հերքել է այն լուրերը, թե ներկայիս իշխող կուսակցությունը մտադիր է ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը կամ Սուխումի եւ Ցխինվալի մասնակցությամբ Վրաստանը կոնֆեդերացիայի վերածել: Այնպես որ, Ռուսաստանը նահանջելու տեղ չունի Աբխազիայից եւ Հարավային Օսիայից, հետեւում են Հյուսիսային Կովկասը եւ այնտեղ բնակվող ժողովուրդները, այդ թվում՝ աբխազա-ադըղները եւ հյուսիսային օսեթները։ Ցխինվալի մոտ առանձնապես կարիք չկա թաքցնելու Ռուսաստանի հետ հետագա մերձեցման գաղափարական նախապտրաստությունը, մեկ անգամ հոկտեմբերի 3-ին Հարավային Օսիայում «Իռ» մդիա կենտրոնը ներկայացրեց «Օսիա եւ Ռուսաստան.250 տարի միասին» ժողովածուն: Պետք է ասել՝ Աբխազիայում էլ են փորձում աշխատել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հոկտեմբերի 3-ին հրապարակվել է «Աբխազիայի մտավորականների միության դիմումը Ռուսաստանի ղեկավարությանը»: Ուղերձի հեղինակները հիշատակել են երկրների միջեւ համագործկցության բազմաթիվ ոլորտներ եւ հիշեցրել Աբխազիայում ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակի մասին, որը ռուբլու գոտու մաս է կազմում: Սակայն տվյալ դեպքում ցանկալի է ուշադրություն հրավիրել ռազմական ոլորտին եւ քաղաքականությանը վերաբերող դիմումի հատվածներից մեկի վրա:

«Աբխազիայի տարածքում, մեր երկրների միջեւ համաձայնությամբ, անհատույց հիմունքներով տեղակայված են երկու ռուսական ռազմակայաններ, ռազմական ավաններ՝ ռուս զինծառայողներով եւ նրնց ընտանիքներով, կառուցվում է ռազմածովային բազա Օչամչիրում։ Ռուս եւ աբխազացի սահմանապահները համատեղ հսկում են Ինգուր գետի երկայնքով սահմանը եւ Աբխազիային հարող ջրային տարածքը: Կարեւոր է ընդգծել՝ ռուս զինծառայողներն իրենց աբխազացի գործընկերների հետ միասին պաշտպանում են ինչպես Աբխազիան Վրաստանի կողմից հնարավոր ներխուժումից, այնպես էլ Ռուսաստանի հարավային սահմանները, ինչը ոչ պակաս կարեւոր գործոն է ողջ Կովկասում կայունության համար»։

Երկու ռազմակայանները եւ Օչամչիր քաղաքում ՌԾՈՒ բազայի կառուցումը կարեւորագույն նշանակություն ունեն։ Հասկանալի է՝ ՕՉԱՄՉԻՐՈՒՄ ռազմածովային ուժերի բազայի հայտնվելը բացասաբար կընկալվի ոչ միայն ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից՝ Ուկրաինայի գլխավոր հովանավորների կողմից, այլեւ Թուրքիայի կողմից՝ ՆԱՏՕ-ի կողմից, որը, չնայած աբխազական մեծ սփյուռքի առկայությանը չի պատրաստվում ճանաչել Աբխազիայի անկախույթունը՝ նախընտրելով Վրաստանի հետ զարգացնել տնտեսական, ռազմական եւ քաղաքական համագործակուցթյունը։ Բայց ինչ կապ ունեն Ռուսաստանի հարավային սահմանները, եթե, ի տարբերություն Հարավային Օսիայի, Աբխազիայում չեն ցանկանում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ լինել։ Մի՞թե մեր օրերում կան ուժեր, որոնք քաղաքացիական պատերազմի տարիներին վրացի մենշեւիկների նման ուզում են Ռուսաստանից խլել Կրասնոդարի երկրամասի տարածքները։ Ավաղ, սակայն նման ուժերի գոյության մասին 2023 թ-ի հուլիսի 2-ին սոցիալական ցանցում հայտնել է ոչ թե ինչ - որ մեկը, այլ հենց ինքը՝ «Վրացական երազանքի» այն ժամանակվա նախագահ (այժմ՝ Վրաստանի վարչապետ) Իրակլի Կոբախիձեն։ Նկարագրելով վրացի արմատական եվրոատլանտիստների պահվածքը Եվգենի Պրիգոժինի խռովության ժամանակ՝ Կոբախիձեն հայտնել է․ «Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էր հավաքական «ազգային շարժումը» ցավում Պրիգոժինի համար, ինչպես էին նրան բացականչություններ ու բանաստեղծություններ նվիրում, ինչպես էին ծրգրում ոչ միայն տանկերով մտնել Աբխազիա ու Ցխինվալի (Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի վրացական անվանումը) Պրիգոժինի հաջողության ալիքի վրա, բայց նաեւ գրավել Սոչին եւ այլն»: Այնպես որ, Աբխազիայում ռազմական ներկայությունը թույլ է տալիս պաշտպանել Ռուսաստանի հարավային սահմանները։ Ուղերձի հեղինակները նշել են՝ հատուկ ռազմական գործողութայն անցկացման գոտում Աբխազիայից 47 կամավոր է զոհվել: Ընդ որում՝ նրանք նաեւ աբխազական տեսակետ են հայտնել Հանրապետությունում հողի եւ անշարժ գույքի վաճառքի գաղափարների վերաբերյալ՝ դիմումը ավատելով դրական նոտայով» Աբխազիան այլընտրանք չունի Ռուսաստանի հետ բարեկամությանը։ Ի դեմս մեր ժողովրդի՝ Ռուսաստանն ունի հուսալի եւ հավատարիմ դաշնակից Կովկասում։ Վստահ ենք՝ դաշնակցային հարաբերությունները միայն կամրապնդվեն եւ կզարգանան՝ ի շահ Աբխազիայի եւ Ռուսաստան»։

Դե ինչ, նման տրամադրությունների առկայությունը չափավոր լավատեսություն է ներշնչում։ Համենայնդեպս, արտգործնախարարների ներկայիս հանդիպումը եւ Լավրովի հայտարարությունը վկայում են այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է Անդրկովկասում հենվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վրա։

 

Պյոտր Մակեդոնցեւ

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի