Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի հետ զինված հակամարտության ժամանակ վրացական իշխանությունները գործել են ոչ ադեկվատ. վրացական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Ես համարում եմ, որ մեր (նախկին) իշխանությունները` նախագահի (Սահակաշվիլիի) ղեկավարությամբ, գործել են այդ իրադրությանը ոչ համապատասխան` պատերազմական գործողություններ սկսելով մինչ Ռուսաստանի` սահմանն անցնելը»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Նրա կարծիքով` պատերազմից հնարավոր կլիներ խուսափել` հրավիրելով միջազգային դիտորդների, մարդկանց տարհանելով սահմանամերձ գյուղերից եւ այնտեղ բանակային ստորաբաժանումներ մտցնելով. տեղեկացնում է РБК-ն:
«Մենք մեծ ցանկություն ունենք կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրա համար շատ պարզ մեխանիզմներ կան, որոնք չեն վնասի մեր երկրին»,- համոզված է նա: Վարչապետն ընդգծել է, որ կարգավորումը նախկին իշխանության վրդովմունքն է առաջացնում, սակայն դա տեղի կունենա:
Ինչ վերաբերում է կորուսյալ տարածքներին, ապա, ըստ Իվանիշվիլիի, դրանք կվերադարձվեն քայլ առ քայլ: Նրա կարծիքով` Միխեիլ Սահակաշվիլիին 2008-ի իրադարձությունների կապակցությամբ հարցաքննության կանչելը չի հակասում քաղաքակրթության շրջանակներին: Ըստ Իվանիշվիլիի` Սահակաշվիլին ինքը պետք է այդ ամենին ըմբռնումով մոտենա: