Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե իսրայելցիները սխալվեն և հարձակվեն Իրանի տարածքի վրա, նրանք կհայտնվեն բոլորովին այլ պայմաններում: Ըստ իրանական Mehr գործակալության՝ դրա մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պակիստանի Լահորի համալսարանում իր ելույթում։
Ռաիսին նշել է, որ Իրանի և Պակիստանի ժողովուրդները կիսում են պաղեստինյան ազգի պաշտպանությունը՝ որպես ընդհանուր կրոն:
Իրանի նախագահը հիշեցրել է ապրիլի 13-ին Իրանի զինված ուժերի պատասխան հարվածները Իսրայելին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումից հետո՝ նշելով. «Իրանի մեծ ժողովուրդը պատժեց Սիոնիստական ռեժիմին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար, ինչը հակասում էր բոլոր միջազգային օրենքներին։ Եթե սիոնիստները սխալվեն ու հարձակվեն իսլամական Իրանի տարածքի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվեն։ Հայտնի չէ՝ ինչ կմնա Սիոնիստական ռեժիմից»։