Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մեր թշնամու շահերը սպասարկում են այս` թուրքադրբեջանական տանդեմ հանդիսացող իշխանությունները: Այն մարդիկ, ովքեր մտածում էին` Արցախը տանք, ապրենք, այսօր ականատես եղան, որ Հայաստանի տարբեր մարզերում հանգիստ ու անվտանգ ապրում էին, քանի կար Արցախը: Սրանք ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում, ինչի վրա հիմնվելով` հիմա Ադրբեջանը պահանջում է ռեպարացիաներ` հսկայական գումարներ: Դրանք վճարել չկարողանալու դեպքում թշնամին պահանջում է Սևանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, և այլն, և այլն: Եվ սա ֆանտաստիկայի ժանրից չէ»,- Աբովյանում իր ելույթի ժամանակ նշեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հասել ենք նրան, որ Ադրբեջանը պահանջում է Սահմանադրություն փոխել և այս մարդն էլ Սահմանադրության օրվա առթիվ մեզ աչքալուսանք է անում, թե բա` Սահմանադրությունը պիտի փոխենք: Արդեն Տավուշից ահազանգ ենք ստանում, որ գյուղերի խաչերը հանում են: Լույսերն անջատել են և իշխանությունների հրահանգով սկսվել է խաչերի հանման գործընթացը: Հաջորդիվ ադրբեջանցիների` մեր երկրում վերաբնակեցումն է»,- ասաց Գառնիկ Դանիելյանը:
Նշենք, որ այս պահին Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման անդամները Աբովյան քաղաքում են։