Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՊՆ անձնակազմը պատրաստում է մոտ տասը ժամանոց բրիֆինգ նոր նախարարի ու նոր թիմի համար. հրավիրած ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ շատ լավ հասկանում են այն առաջնահերթությունը, որն անհրաժեշտ է ծրագրերի իրականացման համար։ «Ամեն ինչ անելու ենք, որ պաշտպանության նախարարության նոր թիմն ու նախարարը հաջողեն»,- ասաց Սարգսյանը:
Նա հույս հայտնեց, որ ՊՆ ծրագրերը կշարունակվեն, որովհետև դրանք ներկուսակցական քաղաքական հայացքների դրսևորման արդյունք չեն եղել:
Սարգսյանի կարծիքով` որևէ մարդ, ով գոնե մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի նվիրվել է երկրի պաշտպանության կազմակերպման գործին, պետք է առնվազն ոչ ադեկվատ լինի, որպեսզի չերազի, որ իր հաջորդն իրենից արդյունավետ լինի։ «Դա բացարձակ անձնական ամբիցիայի խնդիր չէ, դա մեր հասարակության, մեր երկրի, մեր պետության անվտանգության հարցն է, այդ թվում` իմ ընտանիքի, իմ երեխաների, նրանց ընկերներրի: Ես ամեն ինչ անելու եմ, որ, անկախ քաղաքական հայացքներից, ով էլ լինի պաշտպանության նախարար, անպայման հաջողի»,- հայտարարեց նա։
Վիգեն Սարգսյանը նշեց, թե չգիտի՝ ինչքանով իր խորհրդի կարիքը կլինի, բայց ինքը միշտ պատրաստ է խորհուրդ տալ։