կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 17:23
Առանց Կատեգորիա

Ուկրաինայում լողափային սեզոնը կբացվի

Ուկրաինայում լողափային սեզոնը կբացվի

Ուկրաինայում լողափային սեզոնը կբացվի, չնայած կորոնավիրուսի պանդեմիային. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ երկրի առողջապահության փոխնախարար, գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոյի հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք որոշակի խորհրդակցություններ ենք անցկացրել բժշկական գիտությունների ազգային ակադեմիայի համաճարակաբանության եւ ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի հետ, եւ նրանք հաստատել են, որ ծովային աղը ուլտրամանուշակագույն արեւի ճառագայթների հետ համատեղ ոչնչացնում է կորոնավիրուսային հիվանդության հարուցիչը, այդ պատճառով կթույլատրվի ծովափնյա սեզոնը բացել Ուկրաինայում», ու հավելել՝ լողափեր չպետք է այցելեն ռիսկային գոտուց 60 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններով մարդիկ: Ուկրաինացիները պետք է նախկինի պես պահպանեն մյուսներից առնվազն 2 մետր սոցիալական հեռավորությունը, ինչպես նաեւ պահպանեն անձնական հիգիենայի կանոնները՝ լվանալ ձեռքերը, կրել դիմակ և ձեռնոց։

Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, Ուկրաինայում COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 325-ով՝ հասնելով 18․616-ի։