|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Փետրվարի 28-ից մարտի 15-ը Երևանում կանցկացվի OPUS երաժշտության միջազգային փառատոնը: Փառատոնը կազմակերպել է Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորումը: Փառատոնի ծրագիրը հագեցած ու բազմաժանր է` դասախոսություններ, համերգներ, ունկնդրում, անգամ հանդիպում ժամանակակից գրողներից մեկի` Արամ Պաչյանի հետ:
Փառատոնը երրորդ անգամ է անցկացվում. առաջին երկուսն անցկացվել են Մոսկվայում և կրել են «Մոսկովյան սեզոն» ենթախորագիրը, ինչից էլ բխում է փառատոնի այս` «Երևանյան սեզոն» խորագիրը:
Փառատոնի ընթացքում բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Փառատոնի միջոցառումների ընթացքին կարող եք հետևել այստեղ: