| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Երկրում սրվել է սոցիալական վիճակը, ժողովուրդը ծանր սոցիալական վիճակի մեջ է հայտնվել, իշխանությունները չեն կարողանում ապահովել բյուջեի անհրաժեշտ մուտքերը: Մի վիճակ է, որը ես կհամեմատեի պատերազմական տարիների վիճակի հետ: Հասունանում է ժողովրդի ընդվզումը` սոցիալական հողի վրա»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքերով` այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը բարեփոխումներ կատարելն է, սակայն իշխանությունները «չեն կարող փոխել օլիգարխիայի գերշահույթները սպասարկող եւ մենաշնորհների վրա հիմնված արատավոր համակարգը, այսինքն`կտրել այն ճյուղը, որին նստած են»:
Լ. Զուրաբյանն ասաց, թե Կոնգրեսն իր տնտեսական հանձնաժողովում քննարկում է այս հարցը եւ կառավարության շենքի դիմաց հավաքվող ցուցարարներին սատարելու միջոցներ է փորձելու գտնել:
Երկրում ստեղծված այս իրավիճակի եւ իշխանությունների դեմ պայքարի իրենց ձեւը` «հանրավաքային սեզոնը», ՀԱԿ-ը սկսելու է փետրվարի 18-ից: Ցանկանում են հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում: Թույլտվություն ստանալու համար քաղաքապետարան դեռ չեն դիմել` շուտ է:
Հարցին` իսկ եթե թույլտվություն չտան, ի՞նչ են անելու, Լ. Զուրաբյանը պատասխանեց, թե մերժվելուց հետո կմտածեն: