|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Յուրաքանչյուր ամառ աշխարհի դիզայներներն իրենց առջև խնդիր են դնում` սահմանել լողափային նորաձևության միտումները այնպես, որպեսզի ծովափում աղջիկները լինեն և' նորաձև, և' անկաշկանդ:
Այս տարի դիզայներներն առաջարկում են ռետրո ոճի լողազգեստներ: 2013 թվականի լողափային նորաձևությունը մեզ 40-60 տարով հետ է տանում` առաջարկելով երկարամեջք անդրավարտիքներով և ժանյակներով, ծաղկավոր կրծկալով լողազգեստներ: Ցանկալի է, որ լողազգեստի ներքևի հատվածը լինի մուգ երանգներով, իսկ վերևի հատվածը` վառ ու գունավոր: Լողազգեստի այս տարբերակը հատկապես հարմար է փոքր-ինչ գեր կանանց:
Ինչ վերաբերում է լողազգեստի գույներին, ապա այս տարի նորաձև են արծաթագույնը, ոսկեգույնը, վարդագույնը, ինչպես նաև զոլավոր և ծաղկավոր նախշերով լողազգեստները: Ծովային թեման նույնպես արդիական է:
Նորաձև աղջկա կերպարը կօգնեն լրացնել լայնեզր գլխարկը և ակնոցը, որոնք դարձյալ պետք է ռետրո ոճի լինեն, ինչպես նաև թափանցիկ պարեոն և թեթև զգեստը, որը կարող է լինել ինչպես երկար, այնպես էլ կարճ ու ամենատարբեր գույների: