|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հրապարակ թերթը գրում է․
Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով: Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, ընդդիմադիր «Ելք»-ը հայտարարել է, որ նիստերն սկսվելուն պես ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսելու: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ պատրաստվում է առաջիկայում ԱԺ-ում աշխատանքային խումբ ձևավորվել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրը համարում են մարտահրավեր:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն էլ իր հերթին է պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել, խոսքը Երևանի այն փողոցների և դպրոցների անվանափոխությանն է վերաբերում, որոնք կրում են բոլշևիկների անուններ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: