|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Վենետիկում մեկնարկել է դիմակներով եւ պատմական կոստյումներով կառնավալը։ Թեպետ արարողության հիմնական միջոցառումները նշանակված են եկող հանգստյան օրերին, քաղաքում արդեն սկսվել են տոնախմբությունները, որոնց հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են մասնակցում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Այս տարի կառնավալի թեման է «Ստեղծարարություն. սնափառության տոնավաճառ»։ Այդ ընտրությունը պատահական չէ։ Կառնավալի գեղարվեստական ղեկավար Մարկո Մակկապանին տարիներ շարունակում աշխատում է նորաձեւության ոլորտում՝ կազմակերպելով ցուցադրություններ տարբեր բրենդերի համար։
Ավանդույթի համաձայն՝ կառնավալը մեկնարկում է Վենետիկի ջրանցքներից, որտեղ այսօր ջրային լուսային շոուներ կկազմակերպեն մակույկների վրա։ Կառնավալի շրջանակում կտոնեն նաեւ Սուրբ Վալենտինի օրը։