Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Հուլիսի 1-ին Սևանա լճի ափին տեղի ունեցավ «Սևանյան ամառ- 2018» մարզամշակութային միջոցառումը, որով ազդարարվեց հանգստյան սեզոնի բացումը:
Տոնախմբությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ ԻշխանՍաղաթելյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ ԳնելՍանոսյանը, Սևանի քաղաքապետարանի, «Սևան» Ազգային պարկի ղեկավար այրեր, ինչպես նաև զբոսաշրջիկներ ու Սևանի ափ ժամանած հովեկներ:
Միջոցառման բացման առթիվ ներկաներին ողջունեց և շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ այս տարի հանգստացողների մեծ հոսք է սպասվում, որի համար Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ Ոստիկանության մարզային վարչության, Սևանի քաղաքապետարանի և «Սևան» ԱՊ-ի հետ համատեղ արել է հնարավորը, որպեսզի հանրային 3 լողափերում հանգստացողների համար ստեղծվեն հանգստի և ժամանցի համար բավարար պայմաններ: