|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Մենք ուրախությամբ փաստում ենք, որ համաճարակն անկում է ապրում», - այս մասին ապրիլի 26-ին նշել էր Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: Մայիսի 5-ի տվյալներով Թուրքիան վարակվածության դեպքերի քանակով աշխարհում 7-րդ հորիզոնականից տեղափոխվել է 8-րդ տեղը՝ իր տեղը զիջելով Ռուսաստանին։
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր այն ժամկետները, երբ մարտի 16-ից ուժի մեջ մտած կարանտինային միջոցառումները կարող են հանվել։ «Հույս ունենք Ռամադանի վերջին կրկնակի տոն նշել։ Օրեցօր նվազում է վարակվածների թիվը։ Բուժվածների թիվը հասել է շրջադարձայինկետի», - ասել էր Էրդողանը։
Այս տարի Թուրքիան հույս ունի զբոսաշրջային տարի ունենալ: Առաջինը կբացվեն հյուրանոցներն ու զբոսաշրջային տարածքները, որոնք կստանան կորոնավիրուսի բացակայության վկայագիր: Սա կնշանակի, որ դրանց հյուրերի և անձնակազմի միջև դեպքեր չեն եղել, և տարածքում կան անվտանգության միջոցառումներ: Լողափներում կլինեն ավելի քիչ պառկելաթոռներ, ռեստորաններում սեղանները միմյանցից հեռու կդրվեն և հյուրերի միայն կեսը կտեղավորվեն համարներում: Պայմաններից մեկն կլինի այն, որ զբոսաշրջիկների շրջանում այդքան սիրված շվեդական սեղանը կվերացվի: Ամենայն հավանականությամբ դրա փոխարեն կլինի համապարփակ ընտրացանկ:
Մայիսի կեսերից երկրում կաճի ներքին զբոսաշրջությունը. այս մասին հույս է հայտնել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը:
Մինչդեռ Tourism Economics վերլուծական գործակալությունը կանխատեսում է միջազգային զբոսաշրջության վերականգնումը միայն հուլիս ամսին: Այս տարի միջազգային ուղևորափոխադրումների թիվը կնվազի առնվազն 10,5%-ով, իսկ առավել հոռետեսական սցենարի դեպքում՝ 17.9% -ով:
Թուրքիայի համար շատ կարևոր է պահպանել զբոսաշրջային բիզնեսը, որից ստացված եկամուտները մոտ են ՀՆԱ-ի 4% -ին (2018-ին ՝ 3,8%): Զբոսաշրջության նախարարության տվյալներով ՝ զբոսաշրջության ոլորտը 2018 թվականին բերել է 29,5 միլիարդ դոլար, իսկ 2019 թ. արդեն 34,5 միլիարդ դոլար: