|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Չեռնոգորիան ակնկալում է զբոսաշրջիկներ ունենալ հարևան Սերբիայից և Բոսնիայից. այս մասին հայտնում գրում է La Libre-ն, հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչի հայտարարության՝ երկիրը պատրաստվում է տուրիստական սեզոնը վերսկսել հուլիսի 1-ից, չնայած կորոնավիրուսային համավարակի։
Ընդ որում, կառավարությունը շեշտում է, որ Չեռնոգորիան այն երկիրն է, որտեղ կորոնավիրուսի սպառնալիք չկա։
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է՝ Չեռնոգորիայում չեն արձանագրվում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր: Ընդհանուր առմամբ, Չեռնոլգորիայում արձանագրվել է COVID-19 հիվանդության 324 և այդ հիվանդությունից մահվան 9 դեպք: