|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11.231-ով՝ ընդհանուր առմամբ դառնալով 177.160՝ արձանագրված երկրի բոլոր շրջաններում. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 2.476-ով՝ ընդհանուրը դառնալով 23.803: Վերջին մեկ օրում մահացել է 88 մարդ, ընդհանուր առմամբ երկրում մահացել է 1625 վարակված:
Նոր վարակվածների 48.7 տոկոսի մոտ ախտանշաններ չեն եղել. նոր դեպքերի զգալի մասը գրանցվել է Մոսկվայում:
Այսպիսով, Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում դառնում է 5-րդ երկիրը՝ շրջանցելով Գերմանիային, Ֆրանսիային:
Հիշեցնենք՝ վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Իսպանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան: