Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
«Օրեր առաջ անդրադարձել էի Աշոցքի Կոճոռ թաղամասում տիրող իրավիճակին։
Թաղամասի փայտյա կացարանները հեռվից կարծես սովորական երկհարկանի տներ լինեն։ Բայց եթե մոտենաք, պատերի վրա կարող եք տեսնել հսկայական ճաքեր, քայքայված հիմքեր, կիսափլուզված աստիճաններ, փլուզվող առաստաղներ, լքված բնակարաններ.…
Թվում է, թե տունը շուտով կփլվի, բայց մարդիկ շարունակում են ապրել այնտեղ։
Բնակիչներն այս թաղամասում ապրում են մշտական ակնկալիքով, թե արդյո՞ք նրանց կվերաբնակեցնեն նախքան փայտյա կացարանների վերջնական փլուզումը։
Հարգելի' աշոցքցիներ, թաղամասի հետագա ճակատագրի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով դիմել էի ՀՀ֊ի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաին, որը հարցումը վերահացեագրել էր ՀՀ֊ի Քաղաքաշինության կոմիտեին։
Հերթական ոչ մի բան չասող պատասխան...
Եվ կրկին դեպի անորոշություն, և կրկին ոչնչի մասին։
ՔՊ-ական խմբակի սիրված «Ապագա կա» պոպուլիստական կարգախոսն այս անգամ էլ շրջանցեց թաղամասի բնակիչներին։
Ապազգային իշխանություններն ինչպես միշտ չեն պատկերացնում իրավիճակի լրջությունը»։